Мой список блогов

среда, 1 июня 2011 г.

Սերգեյ Եսենին Աստված գնաց՝ մարդկանց սրտերն իմանա

Աստված գնաց՝ մարդկանց սրտերն իմանա,
Մուրացկանի տեսքով բացատ մտավ նա:
Մի ծեր պապիկ մութ  անտառի թավուտում
Կոճղին նստել ու չոր բլիթ էր ուտում:

Պապը տեսավ ճամփի վրա աղքատին՝
Ձըռքը հենած կեռագլուխ իր փայտին,
Եվ մտածեց.«Տեսեք ինչքան է անօգ,
Անշուշտ նրան տանջում է սովն անողոք»:

Մոտեցավ տերն ու թաքցրեց վիշտ ու ցավ,
Իբր հազիվ մարդկանց սրտերը շարժես:
Եվ ծերունին ձեռքը պարզեց ու ասավ.
«Առ ու ծամիր... մի քիչ ամուր կլինես։

Комментариев нет:

Отправить комментарий