Мой список блогов

среда, 19 декабря 2012 г.

Սերգեյ Եսենին Հենց Այսպես Է Սահմանված



Հենց այսպես է սահմանված հավիտյանս ,երևի,
Երեսունին հասնելիս սկսում ենք պառավել,
Հաշմանդամներ դառնալով,սպասելով օր օրի,
Մեր կապերը կյանքի հետ ամրացնում ենք առավել:

Թանկագինս ,կխփի իմ երեսունը շուտով ,
Եվ արդեն հողն ինձ համար սիրելի է առավել:
Դրանից էլ իմ սիրտը երազի մեջ անվրդով
Տեսնում ,որ վարդագույն կրակով եմ ես վառվել:


Եթե վառվում ես ,դարձիր կրակի զոհ անշահ,
Եվ իզուր չէ հիրավի ,որ ծաղկի մեջ լորենու
Թութակի թանկ մատանին ես հանեցի ՝ ի նշան
Այն բանի ,որ ես ու նա միասին ենք վառվելու:

Այն մատանին իմ մատին հագցրեց ծեր գնչուհին:
Ես իմ մատից հանեցի ՝ այն տվեցի քեզ նվեր ,
Եվ երբ թախծում է հիմա երգեհոնիկը այն հին,
Չվախենալ չեմ կարող և չեմ կարող չխորհել:

Իմ գլխի մեջ ճահճային հորձանուտներ են եռում,
Սրտիս վրա ցուրտ եղյամ և մառախուղ է փռվել.
Գուցե թե, ով իմանա,դժվար է մարդ հասկանում,
Այն մատանին ծիծաղով մեկ ուրիշին ես տվել:

Եվ գուցե թե մինչև լույս համբուրվելով անդադար,
Նա հարցուփորձ է անում ,դարձած խոնարհ քո գերին.
Թե ինչպես ես պոետին,թեթևսոլիկ ու հիմար,
Խենթացըրել ,հասցրել զգայական երգերի:

Դե, ինչ արած: Այս վերքն էլ կսպիանա ու կանցնի,
Միայն թե դառն է տեսնել ,որ այս կյանքը ունի ծայր ,
Կյանքում առաջին անգամ խուլիգանին այսպիսի
 Խաբեց Թութակն անիծյալ:

Видно, так заведено навеки —
К тридцати годам перебесясь,
Все сильней, прожженные калеки,
С жизнью мы удерживаем связь.
Милая, мне скоро стукнет тридцать,
И земля милей мне с каждым днем.
Оттого и сердцу стало сниться,
Что горю я розовым огнем.
Коль гореть, так уж гореть сгорая,
И недаром в липовую цветь
Вынул я кольцо у попугая —
Знак того, что вместе нам сгореть.
То кольцо надела мне цыганка.
Сняв с руки, я дал его тебе,
И теперь, когда грустит шарманка,
Не могу не думать, не робеть.


В голове болотный бродит омут,
И на сердце изморозь и мгла:
Может быть, кому-нибудь другому
Ты его со смехом отдала?
Может быть, целуясь до рассвета,
Он тебя расспрашивает сам,
Как смешного глупого поэта
Привела ты к чувственным стихам.
Ну и что ж! Пройдет и эта рана.
Только горько видеть жизни край.
В первый раз такого хулигана

Обманул проклятый попугай.

Комментариев нет:

Отправить комментарий