Мой список блогов

среда, 20 июля 2011 г.

Սերգեյ Եսենին Ահա նա՝ հիմար երջանկությունը


Ահա նա՝ հիմար երջանկությունը,
Որ այգուն նայող մի ճերմակ տուն է:
Մեղմ վերջալույսը լճակում հիմա
Լողում է կարմիր կարապի նման:

Ողջույ՜ն քեզ,ողջու՜յն ,լռություն ոսկե՝
Ջրի մեջ ընկած ստվերը կեչու:
Աստղին է ուղղում աղոթքի խոսքեր
Տանիքին թառած ագռավների չուն:


Ինչ-որ տեղ հեռվում,այգու հետևում,
Ուր արդեն ծաղկած փռնչենի կա ,
Նուրբ երգն է հիմա անվստահ թևում
Սպիտակ հագած նրբին աղջկա:

Վիթխարի կապույտ սքեմի նման
Գիշերվա ցուրտն է փռվում արտերին...
Օ՜,երջանկություն հիմար ու հիմար,
Օ՜, թարմ վարդագույն անբիծ արտերի...


 Вот оно, глупое счастье
С белыми окнами в сад!
По пруду лебедем красным
Плавает тихий закат.

Здравствуй, златое затишье,
С тенью березы в воде!
Галочья стая на крыше
Служит вечерню звезде.

Где-то за садом несмело,
Там, где калина цветет,
Нежная девушка в белом
Нежную песню поет.

Стелется синею рясой
С поля ночной холодок...
Глупое, милое счастье,

Свежая розовость щек!

Комментариев нет:

Отправить комментарий